Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամերային նվագախմբի երաժիշտները բացառիկ պրոֆեսիոնալներ են». բեթհովենյան ինքնատիպ ծրագիր իտալացի դիրիժորի ղեկավարությամբ

Փետրվար 03,2020 16:22

Հայաստանի պետական կամերային նվագախումբը բեթհովենյան ինքնատիպ ծրագիր հնչեցրեց սիրված կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին նվագախումբը ելույթ ունեցավ հանրաճանաչ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ: Վերջինս, ի դեպ, նվագախմբի հետ հանդես էր գալիս արդեն երկրորդ անգամ: Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ն էր և Սիմֆոնիա թիվ 4-ը:

«Կամերային նվագախմբի երաժիշտները ֆանտաստիկ երաժիշտներ են, բացառիկ պրոֆեսիոնալներ, նրանք մոտիվացված են, ավելի լավ նվագելու ցանկություն ունեն և նվիրված են երաժշտությանը, ինչը ես շատ եմ հավանել: Իսկապես գեղեցիկ է, երաժիշտների և դիրիժորի միջև յուրատեսակ երկխոսություն է ստեղծվում: Իսկապես մեծ հաճույքով եմ աշխատում նրանց հետ»,-նշում է Ջանլուկա Մարչանոն: Դիրիժորը փաստում է՝ մեծ անհամբերությամբ սպասում է նվագախմբի հետ համագործակցությանը:

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ ճանաչում վայելող դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա): Վերջինս նույնպես տպավորված էր նվագախմբի հետ համագործակցությունից: Նա, ի դեպ, Երևանում հանդես եկավ վարպետության դասով, որն անցկացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր փորձը կիսելով երիտասարդ դաշնակահարների հետ:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829