Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահին

Փետրվար 05,2020 19:50

Փետրվարի 4-ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Յոհաննեսոնի հետ:

Իսլանդիայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը: Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկեցին նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829