Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղևորով

Փետրվար 13,2020 10:17

Փետրվարի 12-ին, ժամը 09:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:

Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 10:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Վարդենյաց լեռնանցքի հենակետից մեկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ:

Մինչ ժամը 20:20-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղևորով, հենակետ է տեղափոխվել մոտ 200 քաղաքացի:

Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին ներգրավվել է Սոթքի ոսկու հանքի 2 միավոր տեխնիկա:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829