Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի քրգործի շրջանակներում Իտալիայի իրավապահ մարմինների հետ փոխգործակցության հարցեր

Մարտ 02,2020 17:56 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր  ընդունել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոյին և ՌԴ-ում ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը Իտալիայի ֆինանսական գվարդիայի կցորդ, բրիգադի գեներալ՝ Մաուրիցիո Մուսկառային:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արթուր Մելիքյանը, Արսեն Այվազյանը և ՀԿԳ վարչություններից մեկի պետ Հովհաննես Համբարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օտարերկրացիների կողմից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների ապօրինի  որդեգրման դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունում հարուցված  քրեական գործի շրջանակներում Իտալիայի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմինների հետ համատեղ փոխգործակցության և իրավական օգնության ցուցաբերմանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: