Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաղթել է ընտրություններում: «Սա մեծ հաղթանակ է աջ ճամբարի համար՝ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ: Մենք անցանք մի քանի բարդ ընտրարշավների միջով, այժմ կառավարություն ձևավորելու ժամանակն է: Մեր հակառակորդներն ասում էին, որ Նեթանյահուի ժամանակաշրջանն ավարտված է, բայց մենք հավաքեցինք բոլոր ուժերը և փոխեցինք իրավիճակը: Կիտրոնները վերածեցինք լիմոնադի»,-ասել է Նեթանյահուն նախընտրական շտաբում իր կողմնակիցների հետ հանդիպմանը:
Էքզիթ փոլի վերջին տվյալներով՝ «Լիկուդ»-ը հավաքում է ձայների 30.9%-ը, ինչը հավասարազոր է Քնեսեթում 36 տեղի: «Լիկուդ»-ը հույս ունի ստանալ մյուս աջակենտրոն կուսակցությունների աջակցությունը, որպեսզի ապահովի 61 տեղ խորհրդարանում, ինչն անհրաժեշտ է կոալիցիոն կառավարության ձևավորման համար:
Նեթանյահուի հիմնական մրցակից Բենի Գանցի ղեկավարած կենտրոնամետ «Կախոլ-լավան» դաշինքը հավաքում է ձայների 23.6%-ը: Գանցը հայտարարել է, որ բավարարված չէ Էքզիթ փոլի արդյունքներով: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանն իր հերթին ընդգծել է, որ խոստանում է կոալիցիա չկազմել կրոնական կուսակցությունների հետ:
70-ամյա Բենիամին Նեթանյահուն Իսրայելն ամենաերկարը ղեկավարած բարձրաստիճան քաղաքական գործիչն է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































