Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել. «Հրապարակ»

Մարտ 04,2020 12:26

2020-ի փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել: Ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաեւ դանակահարել են։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Իրավապահներին նա ասել է, որ խցում ընկել է եւ վնասել թեւը։

Երեկ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, թե օպերատիվ բաժինը տեղեկություններ է ստացել, որ մարմնական վնասվածքներն առաջացել են «դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով։ Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»,- գրված է հաղորդագրությունում։

Նկատենք, որ Ալավերդիում վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ օրենքով գողերն ընկած են Ալավերդու Վահագի հետեւից։ Սակայն առաջին անգամ է այս հանգամանքը նշվում պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ո՞վ է օրենքով գողը, որը պրոբլեմներ ունի Ալավերդու Վահագի հետ։ Ալավերդիում ասում են՝ Արման Կալուժսկին է՝ Արման Ջանինյանը։ Ըստ լուրերի, որոնց անդրադարձել ենք դեռ 2017 թվականի մեր հրապարակումներում, տարիներ առաջ Ռուսաստանից մի «գողական» է փախել, վերադարձել Ալավերդի՝ Կարեն Սոխիկյանը՝ «Սոխ Կարեն» անունով։ Նա Աբգարյանի ընկերն է եղել եւ սպանվել է 2009 թվականին։ Դրանից հետո սկսվել է վենդետաների շարքը։ Ըստ երկրորդ վարկածի, Կալուժսկու եւ Աբգարյանի միջեւ եղել են ֆինանսական հարցեր։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031