Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը․ Արմեն Աշոտյան

Մարտ 07,2020 23:39

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թե՛ աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտահրավերներ է նետում։

ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան. նոր դեպքերը եւ վարակի տարածման թափը հաշվի առնելով՝ ձեռնարկվել են տարաբնույթ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։

Այս ֆոնի վրա, ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների, մեր երկրում իրավիճակը բարվոք է թվում։

Բայց… հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը, եթե պարզվի, որ պաշտոնական աղբյուրները գտնվում են ոչ թե առողջապահական, այլ քաղաքական գործոնների ազդեցության տակ։

Կարճ ասած, ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք։ Մարդկանց առողջության հետ չխաղաք։

Թե աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտահրավերներ է…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 7. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031