Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը որոշ բառեր է արտաբերել

Մարտ 09,2020 16:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել:

Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»։

Դեպքի մանրամասները՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: