Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնի Հակոբյանը 100 տարեկան է. Նա 10 թոռ, 13 ծոռ եւ 2 կոռ ունի

Մարտ 09,2020 21:45

Աղավնի Հակոբյանը 100 տարեկան է. Այսօր նա իր մեծ գերդաստանով նշում է ծննդյան 100 ամյակը:  Աղունիկ տատը, ինչպես նրան կոչում են հարազատները, հարուստ է զավակներով, թոռներով,  ծոռներով եւ անգամ կոռներով: Մեկ դարը բոլորած տիկին Աղավնին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հարստությունները հենց նրանց է համարում:

Երիտասարդ տարիներին մանկավարժ է աշխատել: Ասում է՝ ամուսնու հետ երջանիկ կյանք է ունեցել եւ այդ ուրախությունը, համերաշխությունը փոխանցել է սերունդներին : Ծնվել է 1920 թվականին Աշտարակի Փարպի գյուղում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:

Ծնողները գաղթել են Արեւմտյան Հայաստանից, երբ նա դեռ ծնված չի եղել: Հայտնի գերդաստանի աղջիկ է եղել, հայրն էլ՝ Զորավար Անդրանիկի զինվորներից: Առողջությունից չի բողոքում. Կյանքի հարյուր տարիները նրան իմաստնություն են տվել:

Երեխաներն ասում են, որ անգամ սերունդների տարբերությունը չի խանգարում եւ շատ հաճախ թոռներն էլ ապավինում են նրա խորհրդին ու ճաշակին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031