Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնորդների մրցաշարը հետաձգելու որոշում դեռ չկա

Մարտ 13,2020 23:23

Երեք օրից Եկատերինբուրգում մեկնարկելու է շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ հանդիպելու իրավունքի համար պայքարելու են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացիներ Դին Լիրենը եւ Վան Հաոն, ռուսաստանցիներ Ալեքոսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեյենկոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին:

Մրցաշարի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը լրատվամիջոցներին  տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված  մրցաշարը հետաձգելու կամ դահլիճում շախմատասերների ներկայության  մասին ՖԻԴԵ-ն ու կազմակերպիչները առայժմ  վերջնական որոշում չեն կայացրել:

Ավելի վաղ Ալբերտ Ստեփանյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ մրցաշարում հանդիսականի եւ գրոսմայստերների միջեւ շփումը նվազագույն է լինելու, եւ հավելել, որ, բարեբախտաբար, շախմատասերները հավակնորդների մրցաշարին հիմնականում հետեւում են ինտերնետով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031