Լրահոս
Օրվա լրահոսը

Երթուղագծերում միկրոավտոբուսները պակասել են. վարորդներից շատերը 60-ն անց են. չեն աշխատում, ինքնամեկուսացել են

Մարտ 20,2020 20:08

Թիվ 41 միկրոավտոբուսը երեկվանից չի սպասարկում: Այս մասին Aravot.am-ին ահազանգեցին Շենգավիթ համայնքի բնակիչները, որոնք ժամերով սպասել են թիվ 41-ին, սակայն այդպես էլ չի եկել: 41 համարի երթուղայինի բացակայությունը դժվարություններ է ստեղծում հատկապես Ներքին Չարբախի բնակիչների համար, որոնք մայրաքաղաքի կենտրոն հասնելու համար միայն թիվ 41 միկրոավտոբուսից են օգտվում: Ներքին Չարբախը սպասարկում են նաեւ թիվ 25 եւ 36 համարի միկրոավտոբուսները, որոնք սակայն բոլորովին այլ ուղղություններ են սպասարկում. առաջինը երթեւեկում է 3-րդ մասով եւ գնում մինչեւ Էրեբունի զանգված, 36 համարի երթուղագիծն էլ անցնում է  Չարբախով, Մասիսի գյուղերով՝ հասնելով Հարավ Արեւմտյան թաղամաս: Այսինքն՝ այդ թաղամասի բնակիչները կենտրոն հասնելու համար միայն 41 համարի հույսին են:

«Թիվ 41 համարի երթուղին ոչ թե ամբողջությամբ չի աշխատում, այլ շարժակազմը նվազել է, եւ ներկայումս գիծը սպասարկում են ընդամենը 3 միկրոավտոբուս»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը եւ «ԵրեւանՏրանս» ՓԲԸ-ն ներկայումս այդ երթուղին սպասարկող ընկերության հետ քննարկումների մեջ են, որպեսզի նրանք առավոտյան եւ երեկոյան, բանուկ ժամերին շարժակազմն ավելացնեն:

Հակոբ Կարապետյանն ասաց, որ ոչ միայն թիվ 41 միկրոավտոբուսի, այլ նաեւ այլ երթուղիներում նույնպես որոշակի խնդիրներ են առաջացել վարորդների հետ կապված, որոնք 60 տարեկանն անց են. «Հասկանալի է, որ նրանք ռիսկային գոտում են, եւ, համապատասխան հրահանգների բերումով, այս շրջանում այդ տարիքի վարորդները չեն աշխատում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031