Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսություն՝ տնից. ամերիկացի հաղորդավարները ևս ինքնամեկուսացել են 

Մարտ 21,2020 23:41

Ինքնամեկուսացումն ազդել է ոչ միայն մեր առօրյա կյանքի վրա։ Ամերիկյան հաղորդումները ևս անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի։ Հաղորդումները, որոնք հիմնականում նկարահանվում են հանդիսատեսի ներկայությամբ, կա՛մ շարունակում են իրենց աշխատանքները հեռահար եղանակով՝ ամեն մեկն իր տնից, կա՛մ նկարահանումները կատարում են տաղավարում՝ առանց հանդիսատեսի։ 

Եվ այսպես՝ «The Late Show with Stephen Colbert» հաղորդման հաղորդավար Սթիվեն Քոլբերթը հաղորդումները նկարահանում է իր տնից։ Մարտի 17-ի հաղորդման տաղավարը Քոլբերթի լոգարանն էր, 18-ին՝ նա կրակի մոտ էր, իսկ 19-ին՝  պատշգամբում։ 

«The Daily Show with Trevor Noah» հաղորդման հաղորդավար Թրևր Նոան ևս տնից է աշխատում։

Հաղորդավարը նշում է, որ որոշում են կայացրել նկարահանման տաղավարում նկարահանումներ չիրականացնել։ Եվ չգիտեն, թե կոնկրետ ե՞րբ կվերադառնան նկարահանման տաղավար կամ ընդհանրապես կվերդառանա՞ն, թե՞ ոչ։ Իսկ հաղորդման թղթակիցների հետ կապը հաստատվում է տեսակապով։ 

 

«The Tonight Show Starring Jimmy Fallon»-ը մարտի 12-ին սկսեց առանց հանդիսատեսի նկարահանումները։ Իսկ մարտի 17-ից Ջիմի Ֆելլոնը նույնպես սկսեց աշխատել տնից։

Նա իր տանը սենյակ է առանձնացրել հաղորդման նկարահանումների համար, իսկ որպես օպերատոր աշխատում է իր կինը։ Հաղորդման նկարահանումներին մասնակցում են նաև հաղորդավարի երեխաները։

Ջիմի Ֆելոնը շարունակում է նաև հարցազրույցներ վերցնել, դրանք անում է տեսակապի միջոցով։ 

 

Ջիմի Քիմելը՝ «Jimmy Kimmel Live»-ից ևս տնից է աշխատում։ Հաղորդումը ուղիղ չի հեռարձակվում, փոխարենը Քիմելը նկարահանում է մինիլոգներ տնից, որոնք տեղադրվում են հաղորդման Յութուբյան ալիքում։

Հարցազրույցները այստեղ ևս կատարվում են տեսակապի միոջոցով։ Այս հաղորդումների ընթացքում կարող եք հանդիպել նաև հաղորդավարի ընտանիքի անդամներին։ 

 

Իսկ «Last Week Tonigh»t-ի մարտի 16-ի հաղորդումը նկարահանվել էր մեկ այլ նկարահանման տաղավարում և առանց հանդիսատեսի։ Ինչպես հաղորդավար Ջոն Օլիվերն է բացատրում, այնտեղ, որտեղ իրենք նկարահանումներ են իրականացնում՝ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, և իրենք ստիպված են եղել փոխել տաղավարը։

Նրա խոսքերով՝ իրենց աշխատակազմի մեծամասնությունը տնից է աշխատում, և նկարահանումներին մասնակցել են սահմանափակ թվով աշխատակիցներ։ Իսկ հաղորդման ավարտին հաղորդավարը նշում է, որ կվերադառնան եթեր մի օր ապագայում։ 

 

Իսկ «The Ellen Show»-ն դադարացրել է նկարահանումները մինչև մարտի 30-ը։ Փոխարենը՝ հաղորդավար Էլեն Դեջեներեսը ակտիվություն է ցուցաբերում Ինստագրամում։

Մասնավորապես՝ տեսանյութեր հրապարակում, որտեղ զանգահարում է տարբեր հայտնիներին, օրինակ՝ Ջենիֆեր Էնիսթոնին, Ջասթին Թիմբերլեյքին, Ադամ Լևինին և այլոց։ 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031