Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավարտվեց բարոյականության, արդարության, իրավահավասարության, բարգավաճման դարը». Կարեն Օհանջանյան

Մարտ 27,2020 19:22
ohanjanyan

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այնպես ստացվեց, որ Ադրբեջանի հետ երկու պատերազմ ապրած մեր ժողովուրդն այսօր նոր փորձության ենթարկվեց՝ իր և ամբողջ բնակչության դեմ պատերազմի՝ անտեսանելի թշնամու հետ: Թշնամու հետ տարվող պայքարի բոլոր մտածված ձևերը վայրկենապես փոխվել են. որտե՞ղ գնալ, ու՞մ վրա կրակել, որտեղի՞ց սպասել վտանգը՝ ձախից, աջից, առջևից, ետևից, օդից, հողից: Հարցեր, որոնց պատասխաններն այսօր աշխարհում ոչ ոք չգիտի:

Որքա՞ն ենք անտեղյակ լինելու: Ինչքա՞ն են սահմանափակելու մեր հիմնական իրավունքները, ստիպված լինելու ապրել մեկուսացված, պահպանել սոցիալական հեռավորությունը: Ոչ ոք այս հարցերի պատասխանները չգիտի:

Ջարդուփշուր է եղել գիտակցությունն ու մարդկային ապրելակերպը: Անտեսանելի լավան փակում է աչքերը, մտքերը, քաղաքներ, պետություններ, մայրցամաքներ՝ ճանապարհին ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր զգուշությանը հակառակ են գնում, չեն գիտակցում փորձության պահը, զբաղված են դեմագոգիայով, փնտրում են դավադրություն, չեն հասկանում և չեն ցանկանում հասկանալ ճշմարտությունը:

Ավարտվեց բարոյականության, արդարության, իրավահավասարության, բարգավաճման դարը: Ամեն ինչ ընկղմվել է Լեթայի մեջ: Լինե՞լ, թե՞ չլինել՝ մարդկությանը, լինե՞լ, թե՞ չլինել մեր ազգին: Հռետորական հարց, որն, առաջին հերթին, ուղղված է նրանց, ովքեր ընդունում են որոշումներ և օժտված են լիազորություններով պահպանել գոնե այն, ինչ  հնարավոր է պահպանել:

Մեր փոքր ազգի պահպանման համար կոչ եմ անում գործել անձնուրաց և հնարավորության սահմաններում լինել գթասիրտ: Ամեն…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031