Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանը՝ Ռուսլան Իսրայելյանին. «Եթե ինչ-որ բան չի հաջողվել, դա չի նշանակում, որ ոչ մի բան չենք արել»

Մարտ 29,2020 23:54

Ռուսլան Իսրայելյանը Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ հարց ուղղեց Աշոտ Ղուլյանին: Ասաց, որ նա հանդիսանում է մի կուսակցության նախագահ, որի կառավարման տարիներին մենաշնորհային դիրքով սեփականաշնորհվել է երկրի կարեւորագույն ստրատեգիական օբյեկտը՝ կապը, երկիր է մուտք գործել ընկերություն, որը երկար տարիներ Արցախի ընդերքի հարստությունը դուրս է հանում, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել՝ Ղուլյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա: Մի հարց էլ Իսրայելյանն ուղղեց ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ:

Աշոտ Ղուլյանն ասաց, որ մասնավորեցման գործընթացները իր ԱԺ նախագահ դառնալուց առաջ են  եղել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում տնտեսության զարգացման համար, եւ ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, դրա մասին կարող են տարբեր կարծքներ լինել:  Հայկ Խանումյանի հետ կապված էլ նշեց, որ այդ քննարկումներին միասին են մասնակցել. «Եթե ինչ-որ բան չի հաջողվել, դա չի նշանակում, որ ոչ մի բան չենք արել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031