Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան արձագանքել է Արցախում ընտրությունների անցկացմանը

Մարտ 30,2020 21:15 Share

Թուրքիան արձագանքել է Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Պաշտոնական Անկարան կարծում է, որ Արցախում կայանալիք ընտրությունները «միջազգային իրավունքի նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարում են»: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը:

«Թուրքիան չի ճանաչում այս անօրինական ընտրությունները»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընտրությունները իբրև թե խարխլում են Արցախում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը: Պաշտոնական Անկարան միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում չճանաչել Արցախի ընտրությունների արդյունքները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել