Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն աշխարհում. վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոնի. BBC

Մարտ 31,2020 23:56

Աշխարհում շարունակում է ավելանալ կորոնավիրուսով վարակվածների թիվը, աճում է նաև վիրուսի տարածման արագությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ջոն Հոփքինսի անվան համալսարանի վիճակագրությունը` վերջին 3 օրվա ընթացքում վարակվել է 128 հազար մարդ:

Փետրվարին սկզբին օրական վարակվածների թիվը միջինը կազմում էր 2000-3000: Եթե ներկայիս դինամիկան պահպանվի, ապա աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մինչև շաբաթվա վերջ կգերազանցի մեկ միլիոնը:  Մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 841 հազարը:

BBC-ի փոխանցմամբ` անցած օրվա ընթացքում  Իսպանիայում վիրուսի հետևանքով զոհվել է 849 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր: Իշխանությունները կորոնավիրուսի թեստեր են գնում այլ երկրներից` ձգտելով օրական թեստավորել մինչև 50 հազար մարդու:

Լեհաստանում ևս կարանտինի ռեժիմ է հայտարարվել, այստեղ պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 2130-ը, մահացել է 31 մարդ: Իսկ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը, կյանքից հեռացել է 76-ամյա դերասան Վիկտոր Դաշկևիչը:

Վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի հաստատված ավելի քան 180 հազար դեպք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031