Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք». Սերժ Սարգսյան. imedia.am

Ապրիլ 03,2020 01:03

imedia.am. Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա:

Այս մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա դարձավ շահարկման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած նրան, որ դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին, և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք:

ՀՀ նախկին նախագահը այդ մարդկանց հորդորեց դիմել ցանկացած ռազմական փորձագետի, և նրանք կհաստատեն իր խոսքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930