Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Միայն այն փաստը, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է քննությունից, արդեն իսկ բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար». «Ժամանակ»

Ապրիլ 04,2020 10:33

ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր ներկայացրել դատարան։ Միջնորդությունը մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ, որն էլ ներկայումս բողոքարկել է գլխավոր դատախազությունը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի համար հասկանալի չէ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցի շուրջ ամիսներ շարունակ դատաիրավական համակարգում այս տեղապտույտը։ Նրա խոսքերով՝ միայն այն փաստը, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է քննությունից, արդեն իսկ բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որովհետև ի թիվս այլ գործոնների, խափանման միջոց ընտրելու համար կարևոր հիմքերից մեկը, ըստ օրենքի, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելն է, նախաքննությունից խուսափելը։ «Հիմա Վահագն Հարությունյանը խուսափում է վարույթն իրականացնող մարմնից։ Ես չգիտեմ, թե դատարանն ինչի վրա է հիմնվում, երբ մերժում է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները։ Դատարանը գտնում է, որ Վահագն Հարությունյանը չի՞ թաքնվում վարույթն իրականացնող մարմնից։ Սա աբսուրդ է, բայց նաև՝ որ թե՛ միջնորդությունները, թե՛ որոշումները հասանելի չեն բոլորին միջդատական վարույթում, մի քիչ բարդ է դատողություններ անել մի բանի մասին, որից տեղյակ չենք։ Բայց մի բան անհերքելի է, որ Վահագն Հարությունյանը քրեական հետապնդում սկսելու օրվանից խուսափում է նախաքննական մարմնին ներկայանալուց, ցուցմունքներ տալուց, իր կարգավիճակից բխող այլ քրեադատավարական գործողությունների մասնակցելուց։ Հետևաբար, տրամաբանական է, ու մեր դատարանների պրակտիկան ցույց է տալիս, որ նման բոլոր դեպքերում որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը։ Իսկ եթե այս դեպքում դա չի արվում, ապա պետք է ուշադրություն դարձնել, թե որ դատավորներն են որոշում կայացնում, ինչ մոտիվով են այդ որոշումները կայացնում»,- ընդգծեց Խաչատրյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930