Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը

Ապրիլ 13,2020 18:15

Ուշադրություն,

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը։

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։

Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

«Արմենիա» ավիաընկերություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930