Լրահոս
Օրվա լրահոսը

24-ամյա մի երիտասարդ մարմնական վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու

Մայիս 02,2020 20:57

Ապրիլի 30-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտի, պարանոցի շրջանի սալջարդ վերքեր, ծնկների քերծվածքներ, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, կողի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ժամեր անց հիվանդանոցից ոստիկանություն ստացվել է երկրորդ ահազանգը։ Հայտնել են, որ «աջ ձեռքի լաթաձև վերք, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա մի տղամարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում ընկնելու հետևանքով:
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում հիվանդանոց տեղափոխվածները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24-ամյա մի երիտասարդի հետ։ Արդյունքում` վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդկանց ու նրանցից մեկին պատկանող «ԳԱԶ-24» ավտոմեքենայով, առանց սեփականատիրոջ համաձայնության, հեռացել է դեպքի վայրից:

Մայիսի 1-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում և փաթեթավորվել` փորձաքննության ուղարկելու համար:
Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան և տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031