Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության փորձ Շենգավիթում․ մեկ անձ կալանավորվել է (Տեսանյութ)

Մայիս 05,2020 21:40

Փետրվարի 21-ին մայրաքաղաքում կրակոցներ էին հնչել։ Շիրակի և Աերացիայի փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ապօրինի հրազենով կրակոցներ էր արձակել մի տղամարդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին ատրճանակի կրակված պարկուճներ, մեքենայում՝ գնդակ։

Կատարվածից ժամեր անց Շենգավիթի քրեական հետախույզներն ու քննիչները համատեղ միջոցառումներով պարզել էին մեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Կասկածվողը Երևանի բնակիչ էր, 35 տարեկան։

Քրեական հետախույզները սկսել էին նրան հայտնաբերելու միջոցառումները՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։ Քրեական հետախույզների միջոցառումները արդյունք տվեցին օրերս։

Կասկածվողը ներկայացավ Շենգավիթի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նրա բնակարանը, որտեղ հայտնաբերվել են կանեփանման բույսեր և «LSD» թմրամիջոցի նմանվող հաբեր, որոնք առգրավվել են։ 35-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031