Լրահոս
Օրվա լրահոսը

Վարակակիրների մեծամասնության մոտ կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ ընթացքը կարող է նպաստել հանրային բնական իմունիտետի ձևավորմանը

Մայիս 10,2020 23:00

Զանգվածային լրատվամիջոցներն ու հանրային առողջապահության կազմակերպությունները լայնորեն լուսաբանում են ՔՈՎԻԴ-19-ի՝ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանները՝ հազ, ջերմություն, շնչահեղձություն, դող ու մկանային ցավ և այլն։ Սակայն ավելի քիչ է խոսվում այն փաստի մասին, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնությունն ընդհանրապես ոչ մի ախտանշան չի ունենում։

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու նպատակով դիմակների օգտագործման նկարագրությունում հայտարարել է․ «Վերջին հետազոտություններից այժմ մեզ հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց նշանակալի մասն ախտանշաններ չունի․․․»։

Այդ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 3 հոգուց բաղկացած ընտանիքում, որի երեք անդամի թեստն էլ դրական է եղել, միայն մեկը՝ 35-ամյա տղամարդն է ունեցել ախտանշաններ։ Ընտանիքի մյուս անդամները՝ 33-ամյա կինն ու 3-ամյա տղա երեխան ախտանշաններ չեն ունեցել։

Քանի որ ԱՄՆ-ում համընդհանուր թեստավորում չի անցկացվել և թեստավորվածներից մեծամասնության մոտ ախտանշանները դրսևորվել են, հստակ չենք կարող ասել, թե որքան մարդ է ունեցել կորոնավիրուսային հիվանդություն և ապաքինվել հիվանդությունից՝ չիմանալով, որ եղել է վարակակիր՝ ախտանշանների բացակայության պատճառով։

Այնուամենայնիվ այդ նպատակով անցկացվել են մի քանի հետազոտություններ․ դրանցից մեկի տվյալները ցույց են տալիս, որ դրական արդյունքով մի խմբի շրջանակում 87,9% -ի մոտ ախտանշաններ չեն եղել։

Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում ծննդաբերելու նպատակով հիվանդանոց եկած հղի կանանց շրջանում նոր կորոնավիրուսի համընդհանուր սքրինինգ է անցկացվել։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ընդունելության ժամանակ հետազոտվել է 215 պացիենտ՝ COVID-19 ախտանիշներով, և կատարվել է վիրուսի վերլուծություն:

Կանանց 1,9%-ն է ունեցել ջերմություն կամ այլ ախտանշաններ, և նրանց բոլորի մոտ պատասխանը դրական է եղել։ Թեստավորում անցած, բայց ախտանշաններ չունեցող  կանանց շրջանում դրական պատասխան է գրանցվել 13,7%-ի մոտ։

Հետազոտության համահեղինակ, Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնի դոկտոր Դենա Գոֆմանը CBSNews լրատվամիջոցին հայտնել է․ «Չստուգելու դեպքում մեր աչքից կարող են վրիպել մարդիկ, որոնք վիրուսակիր են»։ Քանի որ մարդկանց մեծամասնությունը չի անցնում կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստավորում, այնուամենայնիվ հնարավոր չէ կռահել, թե բնակչության քանի տոկոսն է եղել վարակակիր։

ՔՈՎԻԴ 19-ի «գաղտնի» ընթացքի մասին վկայող ևս մեկ օրինակ է Բոստոնի անօթևանների ապաստարանում տիրող իրավիճակը։ Այն բանից հետ, երբ այնտեղ գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր, հետազոտողները 2 օրվա ընթացքում ապաստարանի բոլոր հյուրերի շրջանում թեստավորում և ախտանշանների վերլուծություն են իրականացրել։

Թեստավորված 408 մարդուց 147-ի կամ 36%-ի արդյունքը դրական էր, ընդ որում նրանց մոտ զարմանալիորեն բացակայում էին ախտանշանները, թերևս միակ առանձնահատկությունն այն էր, որ դրական արդյունք ունեցող գերակշիռ մասը տղամարդիկ էին։

Երբ մարդկանց մեծամասնությունը հաղթահարում է ինֆեկցիոն հիվանդությունները և նրանց մոտ բնական ճանապարհով առաջանում է իմունիտետ, համարվում է, որ ձևավորվել է այսպես ասած ամբոխի կամ կոլեկտիվ իմունիտետ։ Հնարավո՞ր է արդյոք, որ կձևավորվի կոլեկտիվ իմունիտետ ՔՈՎԻԴ-19-ի դեմ, և շատերը չեն էլ իմանա, որ եղել են վարակակիր։

Օքսֆորդի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների էվոլյուցիոն էկոլոգիայի լաբորատորիայի գիտնականների հիպոթետիկ մոդելավորման հետազոտության համաձայն՝ այո՛, ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի բնակչության մինչև կեսը, հնարավոր է, արդեն վարակվել է։

Նրանք ենթադրում են, որ հանրային առողջության տեսության համաձայն նոր կորոնավիրուսը եթե առաջացնում է պաշտպանիչ իմունիտետ, ապա կարող է համապատասխանել 3 տարբեր փուլերին, որոնք սովորաբար բնորոշ են նոր ինֆեկցիոն ագենտների առաջացման դեպքերին։

  1. Նախնական փուլ, որը ենթադրում է նոր, հաճախ չբացահայտված վարակների դանդաղ կուտակում։
  2. Երկրորդ փուլը՝ դեպքերի արագ աճ, մահեր։
  3. Երրորդ փուլը՝ վարակի փոխանցման հնարավոր դանդաղում՝ մարդկանց ընկալունակության նվազման հաշվին, ինչը, որպես կանոն, հանգեցնում է համաճարակային առաջին ալիքի վերացման։

Հիպոթետիկ մոդելավորման ժամանակ օգտագործվել են ՔՈՎԻԴ-19-ից մահացության տվյալները Մեծ Բրիտանիայում և Իտալիայում՝  ելնելով այն ենթադրությունից, որ մահվան նման դեպքեր տեղի են ունենում բնակչության միայն խոցելի շրջանում։ Ինչպես հայտնում է NewYorkmagazine-ը՝ համաձայն այդ սցենարի․

«Կորոնավիրուսը հայտնվել է հունվարի կեսից ոչ ուշ և մոտ մեկ ամսից ավելի աննկատ տարածվել է, մինչև որ հայտնաբերվեցին հիվանդության առաջին դեպքերը։ Հիմնվելով համաճարակաբանության մեջ օգտագործվող «ընկալունակություն-վարակում-վերականգնում» մոդելի վրա և համադրելով Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հիվանդացության և մահացության վերաբերյալ տվյալները՝ հետազոտողները կարծիք են հայտնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ «ամբոխային իմունիտետի» ձևավորման առաջնային ռազմավարությունը կարող էր խելամիտ լինել»։

Այսինքն, Մեծ Բրիտանիան ի սկզբանե պլանավորում էր ճնշել նոր կորոնավիրուսի տարածումը, սակայն այն չոչնչացնել ամբողջովին՝ թույլ տալով դրա տարածումը բնակչության երիտասարդ՝ ոչ խոցելի խմբի շրջանում՝ պաշտպանելով տարեցներին, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցող մարդկանց։ Դրանից հետո երկիրը փոխեց իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով այն հաղորդագրությունները, որոնց համաձայն «ճնշման պլանի» իրագործման ընթացքում կարող է մահանալ մինչև 250 000 մարդ՝ համեմատած գործողությունների այն պլանի հետ, որը որդեգրվել է երկրների մեծամասնության կողմից և ենթադրում է հայտնաբերված դեպքերի մեկուսացում, սոցիալական հեռավորություն և մասսայական սահմանափակումներ։

«Ես զարմացած եմ, որ կայսերական մոդելն այսպիսի անվերապահ ճանաչման արժանացավ»,- ասել է առաջատար հետազոտող Սունետրա Գուպտան՝ կոչ անելով հակամարմինների բացահայտման նպատակով լայնամասշտաբ թեստավորում իրականացնել՝ պարզելու համար, թե ներկա պահին պանդեմիայի որ փուլում ենք մենք գտնվում։ Հետազոտողները նաև նշում են․

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Մեծ Բրիտանիայում և Իտալիայում համաճարակը սկսվել է գրանցված առաջին մահից մեկ ամիս առաջ և արդեն հանգեցրել երկու երկրում կոլեկտիվ իմունիտետի նշանակալի մակարդակի ձևավորման։

Հետադարձ կապ կա բնակչության՝ ներկա պահին իմունիտետ ունեցող մասնաբաժնի և խոցելի խմբերի միջև։ Այդ հարաբերակցությունը պետք է հաշվի առնել՝ պարզելու համար, թե մոտակա շաբաթներում որքան մարդ կունենա հոսպիտալացման կարիք (և հնարավոր է՝ կմահանա), եթե մենք փորձենք հստակ որոշել կոլեկտիվ իմունիտետի ներկա մակարդակը»։

Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը ՔՈՎԻԴ-19-ի դեմ առաջին կլինիկական փորձարկումները սկսել է 2020 թ․-ի մարտից։ Inovio կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը ֆինանսավորվում է «Բիլ և Մելինդա Գեյթս» ֆոնդի կողմից,  երկրորդն էր, որը սկսեց պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ մոտ 70 պատվաստանյութ մշակման փուլում են, և նրանցից յուրաքանչյուրը թերևս փորձում է հնարավորինս արագ շուկա մտնել։ Նորմալ պայմաններում պատվաստանյութերը մշակվում են 5-10 տարում։

Սակայն պատվաստանյութի միլիարդավոր չափաբաժինների արտադրությունը կարող է անօգուտ լինել, եթե պարզվի, որ բնակչության մեծամասնությունն արդեն առնչվել է վիրուսի հետ՝ ձեռք բերելով բնական իմունիտետ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031