Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Միգուցե ենթարկվում են մարդկանց, որոնք թույլ չեն տալիս, որ բացահայտումներն արվեն». Սեդա Սաֆարյանը գոհ չէ ոստիկանության կատարած աշխատանքից. «Ժամանակ»

Մայիս 13,2020 13:05

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված  միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցի ընթացքում հայտնեց, թե իր հարազատների նկատմամբ կատարված հանցագործության բացահայտման ընթացքից, ոստիկանության կատարած աշխատանքից բոլորովին էլ բավարարված ու գոհ չէ:

«Մի հոգին մի կերպ կալանավորվել է: Ես ոչ մի բան չունեմ ասելու: Էդ ոստիկանությանը ոչինչ չունեմ ասելու: Էդ բաժնից սպասելիք չունեմ: Հենց առաջին օրը երեք հոգու անուն ենք տվել: Մեզ համար անճանաչ տեղամասում առաջին օրը երեք հոգու գտել ու իրենց ասել ենք: Ամբողջ գիշեր բաժնում ենք եղել, մի մարդ չի բերվել բաժին: Չեն ուզում, չեն աշխատում՝ դա է իրենց աշխատելու մեթոդիկան:

Հինգ-վեց մարդու մասին ենք խոսում, կպել են էդ երկու-երեք հոգուց, դրանց էլ մի կերպ մենք ենք իրենց բացատրել, թե ովքեր են… Սաղին էլ համարյա թե գիտեն, նենց չի, որ չգիտեն:

Ոստիկանությունը օպերատիվ աշխատանքի փո՞րձ չունի, ի վիճակի՞ չէ, ինչո՞ւ հենց էդ գիշեր չեն պարզել, չէ՞ որ այդ թաղամասում բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան, ինչի՞ չեն հանել, ինչի՞ չեն աշխատել:

Շատ վրդովված ենք, որ մեզ հետ այդպես են վարվում: Մարդկանց անունը տալիս ենք, տանում դեմներն ենք դնում, ասում են՝ ինքն ա՞ որ: Ոչ էլ ուզում են էդ մարդու վրա աշխատեն, ոչ էլ իրանց հետաքրքրում ա: Դեպքին մասնակից հինգ-վեց հոգի մարդ է եղել, հինգը որ հաստատ եղել են, հինգից ոչ պակաս են եղել, մեքենա էլ է կանգնած եղել, մեջը՝ մարդ: Մասնակիցներից չորսի դեմքերը երևում են, երեքի անունը մենք համարյա հենց առաջին օրերին տվել ենք, ոստիկանության աշխատողները գիտեին, ինչի՞ չեն գնացել, ինչի՞ հետամուտ չեն եղել, ինչո՞ւ առաջին պահին էդ մարդիկ չեն բռնվել, մի հոգի է բռնվել, էն էլ՝ էսքան ժամանակ անց: Շատ տխուր պատկեր է…

Տաք-տաք հետքերով աշխատանք չկա: Երեք օպերատիվ աշխատող էին եկել, մեկը մեկից բեխաբար… Այսպիսի վիճակ է:

Ոստիկանության վատ աշխատանքն ունի երկու բացատրություն: Մի դեպքում՝ անկարողության փայլուն դրսևորում է: Մյուս դեպքում՝ միգուցե ենթարկվում են մարդկանց, որոնք թույլ չեն տալիս, որ բացահայտումներն արվեն:

Ինձ համար մեկ է՝ իրենք որ տարբերակն են «ընտրել»: Երկուսն էլ իմ երկրին ձեռք չի տալիս: Շատ ափսոս, որ այսպիսին է իրավիճակը»:

Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031