Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից

Հունիս 01,2020 15:59

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։

Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ անձնակազմին, բժշկական թիմին, բոլոր այն օգտատերերին ու մարդկանց, ովքեր ուժ տվեցին ու օգնեցին այս ամիսների ընթացքում Նազելիին՝ երկրորդ կյանք վերադառնալու գործում:

Ինքը՝ Նազենին այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930