Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանի տնօրենը՝ ազատված աշխատակիցների մասին

Հունիս 02,2020 22:10

Ապրիլյան քառօրյայի մասնակից Արթուր Կնյազյանն Aravot.am-ին հայտնել էր, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքից ազատել է իրեն եւ իր  բաժնի վարիչ Վարդան Մադոյանին:  Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ: Նա գրավոր պատասխանել  է Aravot.am-ի հարցերին:

– Ձեր նախկին աշխատակից Արթուր Կնյազյանը պնդում է, որ իրեն եւ իր բաժնի պետ  Վարդան Մադոյանին կամայականորեն եք ազատել աշխատանքից, բացի այդ, ասում է, որ կոնկրետ իր պարագայում կա նաեւ քաղաքական բաղադրիչ: Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը:

– Արթուր Կնյազյանի և Վարդան Մադոյանի հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքով և կարգով:

– Արթուր Կնյազյանը պնդում է, որ շուրջ ինը հոգու ազատել եք աշխատանքից, եւ փոխարենը ձեր նշանակման օրվանից սկսած՝ ձեր մտերիմներին ու ծանոթներին եք տեղավորել աշխատանքի, արդյոք դա այդպե՞ս է:

– Բացի Կնյազյանից և Մադոյանից, ես որևէ  այլ աշխատակցի չեմ ազատել աշխատանքից: Շուրջ ինը հոգու հետ աշխատանքային հարաբերությունները դադարել են աշխատողների նախաձեռնությամբ՝  իրենց դիմումների հիման վրա: Աշխատանքի ընդունելիս ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-ում հաշվի են առնվում մասնագիտական կարողություններն ու ունակությունները:

– Ինչ եք պատրաստվում անել, եթե Արթուր Կնյազյանը եւ մյուս աշխատակիցներն իրենց իրավունքները փորձեն վերականգնել դատարանով:

– Դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և վերջիններս ազատ են իրացնելու դա:

– Ձեր կարծիքով, ինչու են ձեզանից դժգոհում ազատված աշխատակիցները:

– Չեմ կարող պատասխանել։ Գուցե  իրենց պետք է հարցնել։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930