Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը». Նիկոլ Փաշինյանը հորդորում է բարձրաձայնել հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումների մասին

Հունիս 03,2020 15:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է հանրային վերահսկողություն սահմանել և բարձրաձայնել հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումների մասին:

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը գրել է. «Խնդրում եմ, շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք ձեր ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։

Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունն ապահովելու համար։

Օրական 500-ը դարձնենք օրական 5։

Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»։

Արտաշատ, թոշակի բակային բաժանում

Իջեւանի ACBA բանկ. խայտառակ վիճակ

Գյումրիի Արարատբանկը նույնպես փակվելու պլաններ ունի կարծես

Գյումրիի «Ինեկոբանկը» կարծես մտադիր է փակվել

Արարատյան մաքսատուն: Պարոն Անանյան, կարգավորեք արագ

Բագրատունյանց պողոտա, MJ սուպերմարկետ: Ինչո՞ւ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն

Ամերիաբանկ՝ Շենգավիթ, վատ օրինակ

Վանաձոր՝ Ինեկոբանկ

Շենգավիթ՝ Հայփոստ

Մարտունի

Այս ամենը ուժային ձեւով կառավարելու համար ոստիկանության անձնակազմը պետք է եռապատկվի

Ըստ օգտատիրոջ՝ Երևանի թ. 132 դպրոց, Արամ Խաչատրյան փողոց

Կրկին Արթիկ

Կրկին Արթիկ

Շենգավիթ՝ Հայփոստ

Կոմիտասի պողոտա

Ավելի ուշ վարչապետը գրառել է. «Խնդրում եմ, Ձեր էջերում շարունակեք ֆլեշմոբը. ես այսօր դրան տրամադրեցի այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր:

Այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի: Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930