Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյանը կարևոր է համարել արհմիությունների ֆեդերացիայի դերի ու հեղինակության բարձրացումը

Հունիս 10,2020 18:17 Share

Հունիսի 10-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Արա Ղահրամանյանը, շնորհավորելով 7-րդ գումարման նորընտիր ԱԺ նախագահին և պատգամավորական կազմին, մաղթել է արդյունավետ ու ժողովրդահեն գործունեություն: Ֆեդերացիայի նախագահը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել կառույցի աշխատանքները և հիմնախնդիրները՝ ակնկալելով կառուցողական համագործակցություն:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով արհմիությունների գործունեությունը, կարևոր է համարել կառույցի դերի ու հեղինակության բարձրացումը և ֆեդերացիայի պատասխանատուներին առաջարկել այդ գործում լինել ավելի նախաձեռնող և հետևողական:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել