Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի սադրի՜». ոստիկաններն ուժով բարձրացրին փողոցի մեջտեղում նստած ԲՀԿ պատգամավորներին

Հունիս 14,2020 14:48

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները  քիչ առաջ փակեցին Խանջյան-Նալբանդյան փողոցների հատման կետը, ոստիկաններն էլ հորդորեցին դադարեցնել ակցիան:

«Դե փորձեք ինձ բերման ենթարկել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորները նստել են փողոցի վրա եւ հրաժարվում են վեր կենալ:

«Մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ Գագիկ Ծառուկյանը դուրս գա»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:

«Մի սադրի, էլի՜»,-բղավեց ոստիկաններից մեկը եւ հրեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին, նա էլ բղավեց՝ «սադրիչը դու ես»:

Ոստիկանների կողմից ուժի գործադրման հետեւանքով ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը վատացավ:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ոստիկաններից պահանջեց բերել իրենց խմբակցության անդամ Ջանիբեկ Հայրապետյանին, որին, նրա խոսքով, տարել են, ինչի իրավունքը չունեն՝ պատգամավորներն անձեռնմխելի են օրենքով:

«Խաղաղ քաղաքացիների եւ պատգամավորների հանդեպ ուժի անհամաչափ կիրառում եղավ»,-նշեց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930