Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ գիտի ընտրակաշառքի դեպքերի մասին. ի՞նչ ցուցմունք է տվել Իշխան Զաքարյանը. «Ժողովուրդ»

Հունիս 16,2020 10:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը եւ դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, եւ առկա են դրանք հավաստող փաստաթղթերը: Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել են այդ փաստաթղթերը՝ ուսումնասիրելու համար, իսկ Զաքարյանին հարցաքննելու պատճառն էլ այն է եղել, որ 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա եղել է ԲՀԿ շտաբի պետը: Սակայն մեր տեղեկություններով՝ երբ հարցաքննության ժամանակ Զաքարյանից հետաքրքրվել են՝ ինչ գիտի ընտրակաշառքի դեպքերի մասին, Վերահսկիչ պալատի նախկին նախագահը ոչինչ չի հայտնել՝ ասելով, թե ինքը ընտրակաշառքի մեխանիզմի մասին որեւէ տեղեկություն չունի եւ որեւէ բան չի կարող հայտնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: