Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Բանակը ինքնահաստատման տեղ չէ, հակառակ դեպքում…»

Հունիս 22,2020 17:03

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես նույնպես ներկայացնում եմ այն սերունդը, որի պատանեկության շրջանում հունիսի 22-ը հատուկ խորհուրդ է ունեցել: Մինչև այսօր ականջիս հնչում է ուսուցչիս խոսքը՝ ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Խորհրդային Միության վրա: Այս համատեքստում շատ տիպական էին երկրորդ աշխարհամարտում ձեռքը կորցրած Մկրտիչ պապիս հուշերը, որոնց իմաստը պիտի լիարժեք ըմբռնեինք Արցախյան գոյապայքարում…

Իսկ պատերազմի մասին պատմելու շատ բան ունեմ, դրա ժամանակն էլ կգա: Այսօր միայն անուն առ անուն կանդրադառնամ հրամանատարներիս: Հենց նրանց՝ Սերգեյ Թովմասյանի, հարազատ եղբորս՝ Սամվել Հարությունյանի, Արարատ Ղազարյանի և Ալեքսանդր Գասպարյանի գլխավորությամբ մեր գումարտակն անցավ մարտական փառավոր ուղի, որի ընթացքում չորսն էլ մատաղ կյանքով հատուցեցին՝ դառնալով ազգային իղձերի իրականացման նվիրյալներ:

Նրանց ընտանիքները մշտապես եղել են իմ և մարտական ընկերներիս ուշադրության կենտրոնում: Դա մեր ցմահ պարտքն է և մարտական ուղու մեկնարկին տրված հավատարմության երդման անբաժանելի մասը: Ի դեպ, հրամանատարներին ուրանալը խորթ է մեր տեսակին (երբևէ ոչ մի մարտական հրամանատարի կամ ընկերոջ չեմ մոռացել), բայց դա այսօր շատերը դժվար հասկանան…

Խոնարհումս հայրենի հողի պաշտպանության ու ազատագրման համար ընկած բոլոր քաջորդիներին…

Հ.Գ. Մեր հայրենիքի անվտանգության, մասնավորապես՝ բանակի մասին վերջին շրջանի ակտիվ քննարկումների մասնակիցներին խորհուրդ կտայի վերջ դնել անիմաստ շահարկումներին: Բանակը ինքնահաստատման տեղ չէ, հակառակ դեպքում…

Մեր հավաքական ուժի զորությունը կախված է յուրաքանչյուր հայի անհատական ջանքից ու միասնությունից: Եվ այս գիտակցումը երբևէ չպետք է լքի մեզ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930