Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դիմակների. Մոսկվայում կայացել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը

Հունիս 24,2020 17:01

Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք քաղաքներում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը դեռ չի ավարտվել, անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 7176 նոր դեպք: Չնայած այս փաստին՝ Կարմիր հրապարակում հակահամաճարակային առանձնահատուկ միջոցներ նկատելի չեն եղել, բոլոր հյուրերը՝ այդ թվում վետերանները, դիմակ չեն կրել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս սոցիալական հեռավորություն չի պահել: Զորահանդեսին մասնակցել են Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդավայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Բելառուսի ղեկավարները:

Զորահանդեսի մեկնարկից առաջ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել և խոսել խորհրդային բանակի, Կարմիր բանակի դերակատարության մասին Գերմանիայի դեմ հաղթանակում: «Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ֆաշիզմի ճանապարհին չկանգներ Կարմիր բանակը»,-ասել է Պուտինը և միայն ելույթի վերջում հիշատակել մյուս երկրների դերակատարման մասին:

Կարմիր հրապարակով անցել են 17 երկրների զինվորականներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրզըստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Մոլդովա, Մոնղոլիա, Սերբիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատվով և պատշաճ մակարդակով»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/639936206612749/UzpfSTI5ODAyMDI4NzA2Mzg0NzoxNTAwNDE2OTEwMTU3NTA2/?notif_id=1592837911960320&notif_t=notify_me_page

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930