Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Այո, մենք սխալներ արել ենք, երեւի կազմակերպչական, կառավարման մակարդակի»

Հունիս 26,2020 22:25

«Մինչ մենք վերջին շաբաթներին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց  քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին եւ ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց՝ ցավոք, այսօր ՀՀ-ն մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով եւ ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում.«Սա մեծ խնդիր է մեզ համար, բայց կա շատ ավելի կարեւոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը՝ այս իրավիճակի գիտակցումը ՀՀ-ում չկա:

Որովհետեւ այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ երեք միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ: Ցավոք, այդպիսի իրավիճակ չունենք, ընդհակառակը շարունակում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի մասին, շատ դեպքերում շարունակվում է կյանքը բնականոն ընթանալ, դեմ չենք դրան, բայց հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Այսօր պարետատանը քննարկել ենք, եւ եկել այն եզրակացության, որ չունենք այլընտրանք, եւ առաջիկայում պետք է գնանք հակահավաճարակային կանոնների խստացման»:

Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ձեռքերը պարբերաբար ախտահանել, պահպանել սոցիալական հեռավորություն.«Այսօր մեր ուղերձը սա է: Այո, մենք սխալներ արել ենք, երեւի կազմակերպչական,կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել եւ հիմա մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է սխալը ուղղենք: Ամեն մեկս եկեք մեր սխալն ուղղենք հանուն մեր պետության եւ հանուն մեր ժողովրդի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930