Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը Նավալնիին համարում է «հայաֆոբ»

Հուլիս 02,2020 20:44

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներկայացված է եղել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսել Նավալնիի տեսակետը:

Հայտարարության համաձայն՝ տեղի ունեցածը «հակահայկական ակցիա է՝ ուղղված ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնելուն»:

Նշվում է, որ «Ռուսաստանի հայերի միությունը ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանադրական փոփոխությունների հարցով գործընթացներին՝  դեռ դրանց քննարկման փուլում, իսկ Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը, գիտակցելով, որ փոփոխությունները միտված են ՌԴ-ի ամրապնդմանը և  սոցիալ-տնտեսական իրավիճակի, Ռուսաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը, որոնց թվում են նաև  շուրջ 3 միլիոն էթնիկ հայեր, մասնակցել է համառուսաստանյան քվեարկությանը»:

Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա, իսկ Նավալնիին համարում են «հայաֆոբ»:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031