Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը մինչ օրս հայտնաբերել է տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված հակահամաճարակային կանոնների խախտման 250 դեպք

Հուլիս 03,2020 18:12

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս համատեքստում պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:

Այս կանոնների պահպանման ուղղությամբ ոստիկանության ու տեսչական մարմինների աշխատակիցները իրականացնում են հսկողություն։ Մինչ օրս հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում, իսկ երեկ իրականացված միջոցառումների ընթացքում՝ 3 խախտում։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031