Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան․ Բարեփոխումների հավակնոտ ծրագրերը հնարավորինս արագ փորձում ենք կյանքի կոչել՝ երկրում արդարադատության նկատմամբ հավատն ու հույսը վերականգնելու համար

Հուլիս 05,2020 10:46

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր ապացուցեցինք 2018 թվականի մայիսին հայ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ:

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապացուցեցինք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրության միջոցով:

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ ևս անքննելի է, և հենց այդ բարձրագույն արժեքի կյանքի որակի բարելավմանն են ուղղված մեր կառավարության ամենօրյա աշխատանքն ու բարեփոխումների հավակնոտ ծրագրերը, որոնք հնարավորինս արագ փորձում ենք կյանքի կոչել՝ օր առաջ երկրում արդարադատության նկատմամբ հավատն ու հույսը վերականգնելու, Հայաստանում օրենքի գերակայությունն ամրապնդելու և երջանիկ քաղաքացի ունենալու նպատակին հասնելու համար:

Արհեստական խոչընդոտների պակաս այդ ճանապարհին չկա, բայց դա էլ ենք հաղթահարում միասնական լինելու ու մեր երազած երկրում ապրելու ցանկությունն իրականություն դարձնելու շնորհիվ: Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին»։

✅Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր…

Gepostet von Ռուստամ Բադասյան Rustam Badasyan am Samstag, 4. Juli 2020

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031