Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազի միջնորդությունը՝ անցնելու դատաքննության փուլ

Հուլիս 07,2020 18:35

«Զարմանքս պետք է արտահայտեմ այն կապակցությամբ, որ Արամ Վարդեւանյանը վիրավորվում է միջնորդության մեջ հնչած «գիծը պահել» արտահայտությունից: Բառարանում առնվազն ներկայացված է, թե ինչ է նշանակում գիծը պահել, նշանակում է մոտեցումը շարունակել, մոտեցումը պահել: Այստեղ խրոխտ ներկայացվում է, թե ինչպե՞ս կարող են պաշտպանության կողմին ասել, թե գիծը պահում են: Գրիչի գիծը չենք ասում պահում են: Եթե այդ արտահայտությունից վիրավորվում են, Ալումյանն ասում էր՝ եթե այստեղ չհասկացող մարդիկ կան, 4 անգամ կասեմ»,- այսօր սահմանադրական կարգի տապալման գործի քննության ժամանակ ասաց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Ըստ նրա,  դատական նիստը տապալելու դասական օրինակ են այսօրվա շատ պաշտպանների ելույթները, մասնավորապես, նա նշեց Կարեն Մեժլումյանի ելույթը՝ որպես իրավունքի չարաշահման դասական օրինակ:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցուցումից հետո է դատախազը միջնորդություն ներկայացրել նիստերն անհարկի ձգձգելու, իրավունքի չարաշահման մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ իրենք բազմիցս են խոսել այդ մասին ու առաջին անգամ չէ, որ դրա մասին ասում են:

Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել 10 րոպեում, կամ կես ժամում ու կարող են օրենքով չարգելած բոլոր միջոցներով պաշտպանության իրավունքն իրացնել:

Դատախազ Կարեն Բիշարյանը պնդեց իրենց միջնորդությունը՝ անցնելու դատաքննության փուլ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մեղադրողների միջնորդությունը մերժել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 14-ին, ժամը 13-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Վարդեւանյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքում այդպիսի գործիքակազմ չկա, որ զրկեն իրենց միջնորդություններ ներկայացնելուց. «Մենք այս ժամանակահատվածում ուսումնասիրել ենք նաեւ միջազգային փորձը: Չեք գտնի այնպիսի երկիր, որը նման գործիքակազմ ունի ու փառք Աստծո, որ այսօր նման նախադեպ չեղավ նաեւ Հայաստանում: Բայց մենք փաստացի 2 դատական նիստ կորցրել ենք այս միջնորդության վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031