Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարելու ենք օտարերկրյա հատուկ ծառայու­թյունների հետախուզական-քայքայիչ գործունեու­թյան դեմ». Ազգային անվտանգության ռազմավարություն

Հուլիս 11,2020 12:15

Հուլիսի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը փոխարինում է 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը: Aravot.am-ն առանձնացրել է փաստաթղթի ուշագրավ հատվածներից: «Քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը» խորագրի ներքո մասնավորապես ներկայացված են հետեւյալ կետերը.

-Պետության ներսում հանցավորության մակարդակի շարունակական նվազումը մեր առաջնային խնդիրներից է: Բռնությունից զերծ հանրության հայեցակարգը դիտարկելով որպես հասարակական համերաշխության կարևոր նախապայման՝ մենք հետամուտ ենք լինելու բռնության մշակույթի բացառմանը: Մենք հատուկ ուշադրու­թյուն ենք դարձնելու քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների՝ քրեական ենթամշակույթի տարածման կանխարգել­մանը: Բռնությունը, այլատյացությունը և քրեական ենթամշակույթը տեղ չունեն մեր հասարակությունում:

-Հայաստանը հետևողականորեն պայքարելու է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայու­թյունների հետախուզական-քայքայիչ գործունեու­թյան, կազմակերպությունների և անհատների կող­մից Հայաստանի ազգային շահերին վնաս հասցնող գործունեության, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ներպետական և անդրազգային կազմակերպված հանցա­վորության, զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջա­նառության, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման դեմ: Մենք նաև ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տար­բեր դրսևորումների դեմ պայքարում:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031