Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին». Կանադայի արտաքին գործերի նախարար

Հուլիս 17,2020 15:35

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ գործողությունների առնչությամբ. «Կանադան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայքնով բռնությունների կապակցությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին։

Այս հակամարտության հանգուցալուծումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031