Նոյեմբերի 6-ին «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ։
Հանդիպման ընթացքում «Մայր Հայաստան»-ի պատվիրակները ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքականության և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց խնդիրներին և ժողովրդավարության հետընթացին։
Պարոն Աարոն Քոն ներկայացրել է Կանադայի դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
«Մայր Հայաստան» կուսակցության տեղեկատվական բաժին



















































