Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում ընդդեմ Ադրբեջանի ցույցի ընթացքում Անդրեն կատարեց «Սարի աղջիկ» երգը

Հուլիս 22,2020 13:59

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ Երիտասարդաց Դաշնակցության երիտասարդների կողմից Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց հուլիսի 21-ին անցկացվեց բողոքի ցույց:

Հարյուրավոր ցուցարարներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, այդ երկրի հարձակումները: Ցույցի ընթացքում հնչեցին «Ամոթ, Ալիև», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Մենք մեր զինվորների կողքին ենք», «Մենք Արցախի ու Հայաստանի հետ ենք», «անմարդկային Ալիև», «այլևս ոչ մի պատերազմ» կոչեր: Բողոքի ցույցի ընթացքում տեղի ունեցան նաև բախումներ. պատճառը ադրբեջանցիների խմբի հարձակումն էր հայ աղջիկների մեքենայի վրա:

Բողոքի ցույցին մասնակցում էր նաև երգիչ Անդրեն (Անդրե Հովնանյան): Նա բողոքի ցույցի ընթացքում կատարեց «Սարի աղջիկ» («Սարի Գելին») երգը: Ցուցարարները ձայնակցում էին նրան:

կյանքի կտորս Ադրբեջանի հյուպատոսությանը ներվային տիկերի ա հասցնում թրոլլինգով 😂

Gepostet von Anzhela Elibegova am Dienstag, 21. Juli 2020

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մերժում է ««Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի»-ի (Սարի Գելին) երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական, բայց ոչ երբեք ադրբեջանական, կա նաև երգի պարսկերեն տարբերակը: «Սարի գելին» թուրքերենից թարգմանած նշանակվում է «դեղին հարս» կամ «նորահարս»: Այն հայկական ժողովրդական երգ է, որը նաև տարածված է Իրանում, Իրաքում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են։ Երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում, հայտնի է վիրահայերի շրջանում, քանի որ նրանց մեծ մասն Էրզրումից հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո գաղթած հայերն են և նրանց սերունդները։ Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031