Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում իսպանահայությանը, որոնք ընդամենը րոպեների ընթացքում համախմբվեցին ՀՀ դեսպանության շուրջ.Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան

Հուլիս 24,2020 15:42

Իսպանիայում Հայաստանի դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում իսպանահայությանը, մասնավորապես՝ Մադրիդում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք ընդամենը րոպեների ընթացքում համախմբվեցին ՀՀ դեսպանության շուրջ՝ ցուցադրելով իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանել Հայրենիքի դիվանագիտական ներկայացուցչությունը մի խումբ ագրեսիվ տրամադրված ազերի ցուցարարներից։

Մենք շնորհակալ ենք նաև Իսպանիայի այլ քաղաքներում՝ Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Մալագայում, Սևիլյայում և այլ մեծ ու փոքր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք հեռախոսազանգերի, ֆեյսբուքյան էջերի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին։

Մեր առանձին երախտագիտությունն ենք հայտնում Իսպանիայի ազգային ոստիկանությանը՝ ՀՀ դեսպանության անվտանգությունը պատշաճ ապահովելու համար։ Մենք շնորհակալ ենք մեր իսպանացի բարեկամներին՝ քաղաքական, հասարակական գործիչներին, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին, լրագրողներին , պարզապես սովորական մարդկանց, որոնք իրենց հայտարարություններով, հոդվածներով, հեռախոսազանգերով, կամ ՀՀ դեսպանություն այցելելով իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանի ու Արցախի ժողովրդին և դատապարտում Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։

Շնորհակալություն բոլորին։

Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ

Իսպանիայի Թագավորությունում

Հայաստանի Հանրապետության դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031