Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 օրական երեխան սակավարյունություն է ունեցել

Հուլիս 26,2020 18:48

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի հարազատները կատարվածի մասին արդեն դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»:

Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել…

Gepostet von Gev Derdzyan am Sonntag, 26. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031