Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տղան խոպանում է, հարսին խանդելու հողի վրա 83 ամյա ծերունին կրակել է համագյուղացու ուղղությամբ

Հուլիս 31,2020 22:33

«83 տարեկան անձնավորությունը, գիտեք, մի քիչ էլ շեղվածություն է ունենում եւ այլն: Խանդի հողի վրա, իբր հարսը համագյուղացու հետ է, վերջինս  էլ 60 անց է, բացառված է, նման բան չկա»,- Aravot.am-ին ասաց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց համայնքի 83 ամյա բնակչի կողմից համագյուղացու ուղղությամբ արձակած կրակոցին:

Գյուղապետի խոսքով, 83 ամյա տղամարդը ոչ թե համագյուղացու վրա է կրակել, այլ՝ օդ. «Իրենց տան մոտով անցնող մայրուղու հարակից տարածքում է կրակել: Տղան խոպանում է, հարսն էլ 40 անց կին է, էդպես խանդել է, բայց իրականում նման բան չկա, նամուսով, կարգին ընտանիք են, թե ինչ է մտել ուղեղի մեջ, չգիտեմ: Այդ վաթսուն անց տղամարդն էլ է ընտանիքի տեր, թոռների տեր մարդ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031