Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է ասել Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում. ՍԴ նախկին նախագահի ցուցմունքը. Armlur.am

Օգոստոս 07,2020 23:00

Armlur.am–ի ձեռքում է հայտնվել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ցուցմունքը՝ իր և նրա սանիկ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակում:

Ըստ նախաքննական մարմնի, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:  Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։

Armlur.am-ը շարունակում է հրապարակել սույն քրեական գործով անձանց ցուցմունքները: Եվ ահա մեր ձեռքի տակ է հայտնվել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ցուցմունքը: Այսպիսով. Հրայր Թովմասյանի հարցաքննությունը սկսվել է ժամը 11 :18 եւ ավարտվել է 11:45: Ասել է թե, այն տեւել է ընդամենը կես ժամ  Մինչեւ հարցաքննությունը սկսելը, քննիչը Հրայր Թովմասյանից ճշտել է, թե ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում սույն քրեական գործով մեղադրյալներ Նորայր Փանոսյանի եւ Տիգրան Տեր- Հարությունյանի հե , որի կապակցությամբ Հրայր Թովմասյանը ընդամենը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ իրականացվող գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է որպես մեղադրյալ ներկայացվելու որոշմանը ծանոթանալուց հետո և կրկին հայտարարում է, որ Սահմանադրության խախտմամբ իր նկատմամբ իրականացվում է քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում, ուստի հրաժարվում է ցուցմունք տալ եւ որեւէ հարցի պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31