Լրահոս
Օրվա լրահոսը

«Այժմ մենք պետք է է՛լ ավելի ծավալենք մեր դրամահավաք-արշավը, որպեսզի կանգնենք Լիբանանի մեր ամայացած համայնքների կողքին»․ ՀԲԸՄ

Օգոստոս 08,2020 20:50 Share

2020թ. ապրիլի կեսերին, ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամի արշավի մեկնարկին պես, աշխարհի տարբեր ծագերը ներկայացնող դոնորները գործով կենսագործեցին ՀԲԸՄ-ի կարգախոսը, այն է՝ Միությունը զորություն է:

Ի աջակցություն համավարակի հետ կապված օգնության ջանքերի, ինչպես նաև ի արձագանք թվային և զանգվածային նամակ-կոչերի, ՀԲԸՄ վաղեմի աջակիցները անմիջական դրամական հատկացումներ և խոշոր նվիրատվություններ կատարեցին տարածքային գրասենյակներին:

Հուլիսի 31-ի դրությամբ, արշավը հատեց մեկ միլիոն դոլարի իր առաջին թիրախային շեմը: Եվ ընդամենը չորս օր անց, երբ օգոստոսի 4-ին պայթյունը ցնցեց Լիբանանը, ընդամենը երեք օրվա ընթացքում գումարը գերազանցեց 100,000 դոլարը՝ ի աջակցություն անհետաձգելի փրկարարական և օգնության միջոցառումների: Մարդասիրական օգնության պահանջը ահագնացավ՝ տների և ձեռնարկությունների ավերման հետևանքով, չհաշված ֆինանսական և առողջապահական ճգնաժամը, որը արդեն իսկ անդրադարձել էր երկրի կյանքի և կենցաղի վրա:

«Ի տարբերություն այլ ճգնաժամերի, որոնց արձագանքելու համար ՀԲԸՄ-ն դրամական միջոցներ է հայթայթել, լինի դա 1988-ի երկրաշարժը, Արցախյան պատերազմը, սիրիահայ փախստականների հետ կապված կամ տեղական մակարդակի այլ ճգնաժամային իրավիճակները, ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամը և Լիբանանի վերջին աղետը աշխարհի տարբեր թեժ կետերում վտանգի առաջ կանգնեցրեցին հայերին», – նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Շարունակելով՝ նա նշեց, որ, ի հեճուկս անորոշ ֆինանսական ժամանակների, հայկական աշխարհի տարբեր անկյուններից հորդող աջակցությունը ի ցույց է դնում «պատասխանատվության բնատուր զգացումը, որ հայերը տածում են միմյանց հանդեպ, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»:

Պահեր պայթյունից հետո. նկարներ ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնից, որն աղետի պահին լի էր ճամբարականներով, կամավորներով և աշխատակիցներով

Ըստ ՀԲԸՄ գլխամասային գրասենյակի տնօրեն Անիտա Անսերյանի, ով մշտական կապի մեջ է ՀԲԸՄ համաշխարհային ցանցի տարածաշրջանային գրասենյակների և տեղական մասնաճյուղերի հետ, արձագանքի շուրջ միանգամից բռնկվեց խանդավառության ալիքը, և այդ մղումը հուժկու էր:

«Մեր ցանցի տարբեր ստորաբաժանումների ղեկավարությունը աշխատում է օրուգիշեր, որ ոչ միայն օգնի դրամահավաքին, այլև հայթայթված միջոցները տեղերում իրականացվող միջոցառումներին անհապաղ հատկացնելու գործին: Մենք ավելի քան գոհունակությամբ տեսնում էինք, թե ինչպես է յուրաքանչյուր ոք շտապում օգնելու ամենակարիքավորներին: Մեր շարքերում այնքա՜ն շատ են հերոսները»:

«Առանց մեր ջանքերի հիմքում ընկած այդ լուրջ գումարների մենք չէինք կարող իրագործել սննդի փաթեթների մեր ծրագրերը Լիբանանի, Հայաստանի և Սիրիայի նման մեծապես տուժած երկրներում, չհաշված այնպիսի քաղաքներ, որոնք ձեր մտքով էլ չեն անցնի. Լոս Անջելես, Տորոնտո, Մոնրեալ, Սիդնեյ և այլ», – նշեց Անսերյանը: «Այժմ մենք պետք է է՛լ ավելի ծավալենք մեր դրամահավաք-արշավը, որպեսզի կանգնենք Լիբանանի մեր ամայացած համայնքների կողքին»:

Սեդրակյանը իր համաձայնությունը հայտնեց՝ ասելով. «Մինչ այս պահը հայթայթված դրամական միջոցները կայծակնային արագությամբ սպառվում են, քանի որ կարիքները օրեցօր ահագնանում են: Դա նշանակում է, որ տեսանելի ապագայում օգնության ու օժանդակության հրատապությունը թույլ չի տալու թուլացնել զգոնությունը: Ուստի, մենք շարունակում ենք կոչ անել բոլոր հայերին՝ հնարավորինս կանգնել մեր կողքին, որպեսզի վնաս կրած որևէ հայ, ուր էլ որ լինի, չմնա անտեսված: Անգամ երբ համավարակը հետևում թողնենք, իսկ Լիբանանը հաջողի ուշքի գալ ահռելի ավերածություններից, ՀԲԸՄ-ն պատրաստ կլինի, առավել, քան երբևէ, ծառանալ գլոբալ մարտահրավերների առջև: Դա մեզ համար կդառնա «նոր նորմալ իրողություն»՝ որպես աշխարհում հույս և ամոքում սփռող ուժ»:

ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք հետևյալ հղումով agbugiving.org/reliefefforts: Լիբանանին հրատապ աջակցություն հասցնելու համար խնդրում ենք նվիրատվությունները կատարել առցանց (donate.agbu.org/lebanonrelief), հեռախոսով (212-319-6383) կամ էլեկտրոնային վճարային համակարգերով (մանրամասների համար դիմեք հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով. [email protected]):

ՀԲԸՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31