Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, նրա եղբորն ու հորը դանակահարելու համար 43-ամյա տղամարդը կալանավորվել է

Օգոստոս 21,2020 17:43

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 9-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել հեռուստալրագրողի, նրա հոր և եղբոր մարմնի տարբեր մասերին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31