Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյան․ Բաց հասարակության հիմնադրամների շուրջ խոսակցությունները իմաստազրկում են գործը

Օգոստոս 28,2020 16:13

«Չեմ կարծում, որ ինչ-որ կարծիքները իշխանության դիրքորոշումն են»,- օգոստոսի 28-ին «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին ասաց, «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նա մտահոգիչ է համարում հիմնադրամի շուրջ խոսակցությունները․ «Այդ խոսակցությունները, այդ լոզունգային մոտեցումը իմաստազրկում է թե՛ գործը, թե՛ գործունեությունը, թե՛ նպատակները, և դա իսկապես վտանգավոր է։ Ես այդտեղ եմ տեսնում վտանգը, ոչ թե ինչ-որ մեկի ասածի, բայց որ երկարատև, տարուց ավելի նախորդների արժեքային ոտնձգումները, որոնք չունեն դրա ո՛չ իրավական, բայց ամենակարևորը՝ ո՛չ բարոյական իրավունք գործածել արդարություն, օրենքի գերակայություն կամ կրթության որակ, չկա այդ իրավունքը, մինչև չի վերականգնվել, մարդիկ չեն պատասխանել իրենց արածի և զավթածի համար։ Եվ դա է մտահոգիչ, որ այդ արժեքային պահանջատիրության իշխանության ներկայացուցիչների կողմից չարվեց, չդրվեցին կոնկրետ սահմաններ՝ ոչ թե խոսքի ազատության, այլ իրավունքի և պատասխանատվության, արժեքի և արժեւորելու, և այդ արժեքը մեխանիզմ ստեղծելու, պաշտպանելու կամ ցույց տալու դրա բացակայությունը։ Դա է, որ հիմա թույլ է տալիս հին իշխանություններին այնքան այս բանավեճում տիրույթներ գրավել, որ զգում են, որ կարող են թիրախավորել իշխանությանը։ Չանդրադառնալով դրան մեկ տարի, տարուց ավելի, ինձ թվում է, այսպիսի միջադեպեր են լինում, որը որ ինձ թվում է, թերևս միջադեպ է, որովհետև թե՛ արածը, թե՛ իրականությունը հույս են ներշնչում, որ դա այդպես է»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31