Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Պայթյուն Թբիլիսիի կենտրոնում. կա մեկ զոհ

Սեպտեմբեր 04,2020 20:11 Share

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Կոստավա փողոցի վրա, պայթյուն է որոտացել: Կա առնվազն մեկ զոհ:

Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ պայթյունը հնչել է Ֆիլհարմոնիայի մոտակայքում՝ Dejavu.ակումբի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա երկու վիրավոր և մեկ զոհ:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ և ոստիկաններ: Նախնական վարկածի համաձայն՝ շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ինչի հետևանքով պայթել է թթվածնի բալոնը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել