Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուսաստանն Արևմուտքին մեղադրել է «Նովիչոկ» խմբի նյութեր ստեղծելու մեջ

Սեպտեմբեր 05,2020 17:51

ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան երկրներին և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներին մեղադրել է «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր ստեղծելու մեջ: Այս մասին ասված է Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԳ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության մեջ, փոխանցում է Lenta-ն:
Արտգործնախարարությունից հայտնել են, որ վերջին ժամանակներս՝ Նավալնու հետ տեղի ունեցածի ֆոնին, Ռուսաստանի հասցեին թշնամական հայտարարություններ են հնչում: Գերատեսչությունում հիշատակել են Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասի և Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունները:

«Տարիներ շարունակ քիմիական նյութերի այդ լայն խմբին պատկանող միացությունների ստեղծման ուղղությամբ աշխատել են Արևմուտքի և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցների շատ մասնագետներ: Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, դրանց մարտական կիրառման տեխնոլոգիաներ մշակողներին պաշտոնապես տրամադրվել է ավելի քան 150 արտոնագիր»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական անալիզների համար նմուշառում է կատարել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող Նավալնուց: Բունդեսվերի փորձագետները վերցրած նմուշներում հաստատել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութի առկայությունը:
Եվրամիությունը խստագույնս դատապարտել էր Ալեքսեյ Նավալնու դեմ մահափորձը և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930