Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ համայնքի բարեգործական համերգը Մոսկուայում

Սեպտեմբեր 09,2020 22:30

Սեպտեմբերի 2 -ին Մոսկուայի կենտրունում գտնուող Սցենարիո ռեստորանում տեղի ունեցաւ բարեգործական համերգ, որի ողջ հասոյթով Երեւանում պէտք է կառուցուի WORKOUT տիպի նոր մարզահրապարակ: Համերգի օրը հաւաքեցինք անհրաժեշտ գումարի 1/3 -ը, դրամահաւաքը շարունակւում է եւ պատրաստւում ենք նոր միջոցառման:

Գլխաւոր նպատակը՝ Հայաստանում բակային սպորտի զարգացումն է եւ մարմնակրթութեան միաւորող գաղափարի տարածումը երիտասարդութեան շրջանում:

Մեր համերգի հիւրերից էին՝ Մոսկուայում Հայ դատի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը, Հայաստանի դեսպանատան մշակոյթային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, Մոսկուայի Հայկական թանգարանի տնօրէն Դաւիթ Տոնոյեանը, Մոսկուայի Հայերի միութեան ղեկավարութեան անդամ, հանրայայտ գեներալ Նորատ Տէր-Գրիգորեանցը, Քամեդի քլաբի (Comedy club) երաժշտական պրոդիւսեր Արման Փահլեւանեանը, «Նժդեհ» պարային դպրոցի հիմնադիր Արամ Պողոսեանը եւ այլք:

Ելոյթներով հանդէս եկան դուդուկահար Արամ Ավեդիկեանը, ռուս երգիչ Տակերը (ТАКЕР), 2019 թ. Workout աշխարհի չեմպիոն Ահարոն Վիրաբեանը, Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Մանուել Մամոյեանը եւ ուրիշներ:

Ուշագրաւ է, որ այս նախաձեռնութիւնը մեծ թուով համակիրներ է գտնում նաեւ Հայաստանում:

Նախաձեռնութեան հեղինակ, Տիր հայագիտական կենտրոնի ղեկավար

Դաւիթ Աղաջանեան (NAY 374)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930